ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին Ուջան գյուղի մի բնակիչ հանձնել է տարբեր տրամաչափի 237 փամփուշտ, «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 6 պայթուցիչ և հակատանկային նռնականետի 1 նռնակ:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը գտել է հայրական տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս՝ նշելով, որ զինամթերքը պատկանել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ եղբորը:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: