ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերքի կամավոր հանձնում Տաշիրում և Իջևանում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Միխայլովկա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 20 փամփուշտ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ ռազմամթերքը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու մեկնելուց առաջ ժամանակավոր պահպանության համար իրեն տվել էր հանգուցյալ ընկերը:
Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Վազաշեն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Երկու դեպքով էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: