Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 10-ին էր:
Կեսօրին մոտ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ:
Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ձեռքի նռնականետ, որսորդական հրացան, 101 փամփուշտով լիցքավորված հինգ պահեստատուփ, ևս 78 փամփուշտ և պայթուցիչով մեկ նռնակ:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: