Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ հայտնաբերել են զենք-զինամթերք

Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Զեյթունի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 391 փամփուշտ, պայթուցիչներ, նռնակ, որսորդական հրացան և ինքնաձիգի մասեր:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: