ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկող ոստիկանները զենք են հայտնաբերել

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցից, զենք և սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Բագրատունյաց փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ պահեստատուփով ու գազային գլանոթով:
Նշանակվել են դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: