Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հունվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Քանաքեռի 5/Ա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել փող և արծաթյա զարդեր:
Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն արձանագրեցին՝ որտեղից ինչ են գողացել: Տանտերերը մի քանի ժամ էին ընդամենը բացակայել տնից:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լեփսիուսի փողոցի 23-ամյա մի բնակիչ:
Մայիսի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: