1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զեյթունի ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին բժշկական կենտրոնում կատարված գողությունը

09.03.2020 17:07 Գողություն

Մարտի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայրը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում էր․ ընդունարանի սրահից գողացել էին մի երիտասարդի «Այֆոն» բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողացած բջջային հեռախոսը, այլև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: