ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Zham.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով

«Zham.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով

«Zham.am» լրատվական կայքում նոյեմբերի 20-ին հրապարակվել էր «Չեմ կարողանում շնչել. ոստիկանները բռնի ուժ են կիրառել ցուցարարի նկատմամբ» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ «Синяя борода» Telegram ալիքի ռուս լրագրողը տեսանյութ է հրապարակել, որ Երևան քաղաքում ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանների կողմից կոշտ բերման է ենթարկվել ճանապարհ փակելու համար:
Նշված լրատվական կայքում հրապարկվել էր ևս մեկ տեսանյութ, որի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվող քաղաքացուն ավտոբուս նստեցնելու ժամանակ վերջինս ասում է՝ «մի խփի»:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է վերոհիշյալ քաղաքացու ինքնությունը: Պարզվել է նաև, որ Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողները նրանց, ինչպես նաև նշված քաղաքացու նկատմամբ բռնություն չեն գործադրել, նրանց չեն հարվածել:
Ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից և եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: