«Զինանոց-2015» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աղբանոցի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է «ԻԺ-37» տիպի ատրճանակ, հակատանկային ական, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ և «ՊԿ» տիպի գնդացրի շղթա` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մալաթիայի թաղապետարանի այգում` կամարի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է 1 նռնականետ, 5.45 մմ տրամաչափի` 120, 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, նռնակ և նռնակի պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 10.07-ին Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող «Սիրո արահետ» սրճարանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7.62 մմ տրամաչափի 40 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, Ավանի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Գոռ Ա.-ն և ներկայացրել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 91 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, և հայտնել, որ ռազմամթերքը հայտնաբերել է իրենց տան բակում գտնվող խորդանոցից` մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել է հանգուցյալ հորը, ով 1990-1994 թթ. մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի և Երևան-Գյումրի ճանապարհի խաչմերուկի սպասասրահի հետնամասում զինամթերք է թողել, որը ձեռք է բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 91 փամփուշտ, նռնակի 1 պայթուցիչ, 1 ծխարձակիչ և 400 գ «տրոտիլ»:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, 1987 թ. ծնված Արսեն Թ.-ն կամավոր հանձնել է »Ֆ-1« տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի` 141 փամփուշտ, 2 կրակոց և ինքնաձիգի պահունակ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 16.55-ին,1973 թ. ծնված Արտակ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 12 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, 7.62 մմ տրամաչափի` 29, 5.45 մմ տրամաչափի` 57, «ԴՇԿ» 2 փամփուշտ և հայտնել, որ նշվածն իր հետ բերել է 1993 թ. ԼՂՀ Հադրութի շրջանից:
***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 16.30-ին,1973 թ. ծնված Հակոբ Վ.-ն կամավոր ներկայացրել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և իքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Հակոբ Վ.-ն հայտնել է, որ զինամթերքը գտել է իրենց հարդանոցի կտուրից, որը պատկանել է իր հանգուցյալ եղբորը, ով իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, 1966 թ. ծնված Էթերի Կ.-ն ինքնակամ ներկայացրել է «ԱԿ-74-M» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ և հայտնել, որ զինամթերքը գտել է իրենց տան տանիքից` մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, որոնք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով իր հետ բերել էր 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: