Գուգարքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

Ոստիկանության ծառայողները շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը:
Սեպտեմբերի 20-ին Փրկարար ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գուգարք գյուղի հուշարձանի մոտ զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մարտական ատրճանակ, մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և ինքնաձիգի 69 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: