1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառում

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Նոր Նորքի քրեական հետախույզների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության վետերանների խորհրդի համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին մի տղամարդ զանգահարել և հայտնել է, որ իր նկուղից զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 118 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:
Մեծամորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը Մրգաշատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաձիգի պահեստատուփ, 20 փամփուշտ, ձեռքի նռնակ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ դրանք գտել է տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս, պատկանել են հորը, որը զոհվել է 1994 թվականին՝ մարտական գործողությունների ժամանակ:
Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին ներկայացած Դպրաբակ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Եղեգնաձորի ոստիկանները: Հոկտեմբերի 7-ին բաժին ներկայացած Արենի գյուղի բնակիչը կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է առանձնատան նկուղը մաքրելիս: Արենցին նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: