«ԶԻԼ»-ի վարորդը մահացել է, իսկ ուղևորը մեքենայից դուրս է թռել
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կոթի գյուղի վարչական տարածքում, մարտական հենակետ ջուր տեղափոխելու ճանապարհին, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1965 թ. ծնված Բաբկեն Սարուխանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը ավտոմեքենայից դուրս է թռել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
