ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողով Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.11.2016 18:08 Միջոցառումներ
«Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողով Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2016 թվականի գործողությունների շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Երեւանում անցկացվեց «Ոստիկանության կառավարման մեթոդը և պրակտիկան» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետները, կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորությամբ:
Բացման խոսքում նախ առանձնակի կարևորվեց ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ սերտ փոխհամագործակցությունը, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: Այնուհետև նշվեց, որ նման աշխատաժողովի կազմակերպումը կարևոր նշանակություն ունի հատկապես ոստիկանության համակարգում ղեկավարների մասնագիտական պատրաստականության կատարելագործման, կադրերի ճիշտ ընտրության և տեղաբաշխման, ոստիկանական կառավարման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու գործում, ինչը կնպաստի ոստիկանության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Աշխատաժողովն անցավ կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: