ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ Երևանի Շինարարների փողոցում և Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ

Մայիսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի աղբանոցի մոտ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող աղբանոցի մոտ հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, 1 կապոց ճայթրուկ /ֆիթիլ/ և տարբեր տրամաչափի 114 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Մայիսի 5-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ, ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 49 փամփուշտր, գլանաձև 2 պայթուցիչ և 1 նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: