ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, 45-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» նռնակ, նռնակի պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի՝ 61 և 7.62մմ տրամաչափի՝ 46 փամփուշտ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է անասնագոմի տանիքը մաքրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: