ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Անմահության ճանապարհ. Վիգեն Միրզոյան

Հայի ճակատագիրն է՝ միշտ կռիվ տալ թշնամու դեմ իր հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Պատմության ընթացքում նման կենաց մահու կռիվներ շատ են եղել հայերի կյանքում։ Եվ Հայաստանի ամեն մի քաղաքում ու գյուղում կա հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի անկյուն։
Արարատի մարզի Այգավան գյուղի հուշատեղիում ներկայացված են Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված այգավանցիները։ Նրանցից մեկն էլ ոստիկանության զորքերի ծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Վիգեն Միրզոյանն է։
Վիգեն Միրզոյանը ծնվել է 1982 թվականին, ավարտել է Այգավանի դպրոցը, ծառայել հայկական բանակում, իրականացրել մարտական հերթապահություն Արցախի Մարտունու շրջանի դիրքերում։ 2003-2017 թվականներին աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ 2017-2018 թվականներին ծառայել է ՊՆ զորամասերից մեկում։ Կրկին իրականացրել է մարտական հերթապահություն։ Ոստիկանության զորքերում ծառայությունը սկսել էր 2019 թվականից։ Այստեղ հասարակական կարգի պահպանությունից զատ դարձյալ իրականացնում էր մարտական հերթապահություն, այս անգամ՝ Տավուշի մարզում։ Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Վիգեն Միրզոյանը առաջին զինվորագրվողներից էր։ Սեպտեմբերի 29-ին գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ մեկնեցին Քարվաճառ։
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Վիգենը վերադարձավ տուն։ Հետո պետք է պարզվեր, որ մի քանի օրից կրկին մեկնելու է ռազմաճակատի ավելի թեժ կետ։
Նոյեմբերի 2-ին զորախմբով մենկեցին Շուշի։ Նոյեմբերի 4-ից ահեղ մարտեր էին Շուշիի պաշտպանության համար։ Ադրբեջանաթուրքական զորքերը լայնածավալ հարձակում էին իրականացնում։ Շուշիի մատույցներում դիմադրում և կռվում էր ոստիկանության զորքերի զորախումբը։
«Շրջափակման մեջ փորձել ենք ամեն ինչ անել, որ ճեղքենք ու դուրս գանք այդ տարածքից։ Այդ ժամանակ թշնամու արձակած հրետանու կրակից հենց մեր դիմաց զոհվեց Վիգենը… Երկու օր շարունակ ուր գնում էինք, մեր հետ տանում էինք մեր զոհված ընկերների դիերը»,-ասում է ծառայակից ընկերը՝ Մարտուն Մարտիրոսյանը:
Նոյեմբերի 7-ին նույն վայրում զոհվեցին ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ։ Մյուսները հրաշքով փրկվեցին։ Վիգեն Միրզոյանի մարմինը ամիսներ շարունակ չէր հայտնաբերվում։ Ամիսներ, որ անվերջանալի տարիներ էին թվում։
Տարբեր պատերազմների այգավանցի հայրենիքի պաշտպաններն իրար կողքի են հուղարկավորված։ Փա՛ռք նրանց։