1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Ոստիկանների ուղեկցությամբ անչափահասները զորամաս են այցելել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանների ուղեկցությամբ անչափահասները  զորամաս են այցելել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանությունն անչափահասների իրավախախտումների կանխարգելման, նրանց անվտանգության ապահովման և դաստիարակության նպատակով, հաճախ է տարաբնույթ միջոցառումներ նախաձեռնում:
Հերթական միջոցառումը կազմակերպվեց դեկտեմբերի 7-ին: Ոստիկանության ՔՀԳ վարչության 3-րդ` անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սաները այցելեցին ՀՀ ՊՆ զորամաս:
Այցի նպատակն էր անչափահասների մեջ արժևորել պետության, հայրենիքի և բանակի պատկերացումները, նաև սերմանել հայոց բանակի զինվոր լինելու գաղափարը:
Ոստիկանների ուղեկցությամբ անչափահասները եղան զորանոցում, ծանոթացան զինվորների առօրյային, մտերմացան նրանց հետ, Աստվածաշունչ նվիրեցին ու լուսանկարվեցին: Պարզեցին, թե ծառայողները որտեղ են մարտավարամասնագիտական պարապմունքներ անցկացնում: Սովորեցին ինչպես է պետք կրել զրահաբաճկոն, սաղավարտ ու զենք, ինչպես օգտվել ռադիոկապի միջոցներից, ինչպես հակագազ հագնել:
Անչափահասների անականկալ այցին ի պատասխան, զինվորներն էլ իրենց անակնկալն ունեին. երգ` կիթառի նվագակցությամբ:
Կրթահամալիրի սաները շրջեցին զորմասում տեսան, թե որտեղ են անցկացնում զինվորները ֆիզիկական պատրաստականության պարապմունքերը, իսկ հանդիպման ավարտին զինվորական ճաշարանում ճաշեցին նրանց հետ:
Մեկ օրը զորմասում` մի ուրույն հայրենասիրական դաս էր, որն անցավ ճանաչողական ու ջերմ մթնոլորտում: