Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծեց ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։
Հանդիսավոր արարողությունն ավարտվեց քայլերթով։
Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց նրան՝ հայրենի սահմանները նվիրումով պաշտպանելու համար, ապա մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնեց պարգևներ։
Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։