1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության զորքերի հերթափոխը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

04.05.2019 12:27 Պաշտոնական

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը:
Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության:
ՀՀ ոստիկանության պետը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն. «Դուք մերօրյա հերոսներ եք, մենք հպարտանում ենք ձեզնով: Միշտ հիշեք, որ ձեր մեջքին մի ողջ ազգ է կանգնած, իսկ երբ դիրքապահի մեջքն ամուր է, նա նույն կերպ ամուր կանգնած պահպանում է հայոց հողը», - նշեց ՀՀ ոստիկանության պետը:
Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:
Շարային երթով, հպարտ ու հաստատակամ ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մեկնեցին սահման:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը դիրքերից վերադարձածներին շնորհակալություն հայտնեց դժվարին ու պատվաբեր ծառայության համար. «Շնորհակալ եմ ձեր նվիրվածության, սրտացավության ու անձնվեր ծառայության համար: Հակառակորդից խաղաղություն չեն խնդրում, այլ պարտադրում են, և այդ պարտադրողը հենց դուք եք»:
Զորախմբի առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հայտարարվեց շնորհակալություն:
Ոստիկանության զորքերի այս զորախումբը կարճատև արձակուրդից հետո կրկին կանցնի հասարակական կարգի պահպանությանը: