ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության զորքերում ամփոփվել են 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքները

Հուլիսի 10-ին Ոստիկանության զորքերում տեղի ունեցավ 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Գուրգեն Դալլաքյանը։
Ներկա էին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարական կազմը։
Հաշվետու զեկույցներ ներկայացրին ոլորտների պատասխանատուները: Քննարկվեցին զորքերի մարտական պատրաստականությանը և ծառայությանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ավարտին անձնակազմին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։