ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության զորքերի ծառայողները մաքրել են Երևանի մի շարք հուշարձաններ

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Այդ առթիվ իրականացվում են տարբեր միջոցառումներ, այցելություններ համաշխարհային ժառագության մաս կազմող հուշարձաններ, կազմակերպվում համաժողովներ, կլոր սեղաններ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում։
Ոստիկանության զորքերի ծառայողները, ձևավորված ավանդույթի համաձայն, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպում և իրականացնում են հուշարձանների և դրանց տարածքների մաքրում և բարեկարգում։ Այս տարի ոստիկանության զորքերի զորամասերի անձնակազմը, համագործակցելով Շենգավիթ, Մալաթիա և Դավիթաշեն վարչական շրջանների համայնքային իշխանությունների հետ, իրականացրեց մի շարք հուշարձանների մաքրման աշխատանք։