Սահմանապահ-ոստիկանները մեկնեցին դիրքեր՝ փոխարինելու գործընկերներին
20.08.2021 17:22
Համակարգի լրատու
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշեց, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։ Հայկ Բաբայանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ-ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին մարտական դիրքեր։