ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

20.09.2019 20:15 Պաշտոնական

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էր եկել Արման Սարգսյանը։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։ «Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», - ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին դիրքեր՝ գործընկերներին փոխարինելու։