1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քանդակագործությունից՝ Ոստիկանության զորքեր․ «Համազգեստից դուրս», Գագիկ Վարդանյան

Ոստիկանության զորքերի ծառայողների առաքելությունը հասարակական կարգի, պետական օբյեկտների, հասարակական նշանակության, մարդաշատ այգիների ու պուրակների պահպանությունն ապահովելն է։
Համազգեստը նույնն է, նպատակը՝ ընդհանուր, բնավորությունն ու ներաշխարհը՝ յուրօրինակ, հմտություններն էլ՝ բազմազան։
Նրանցից մեկը ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի հրաձիգ, շարքային Գագիկ Վարդանյանն է։
Երկու տարի է, ինչ ծառայում է զորքերում, բայց համազգեստը սիրել է մանկուց։ Պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո, ոստիկանությունում ծառայելու ցանկությունն այնքան ուժեղ է եղել, որ արվեստի մարդը համալրել է համակարգի շարքերը։
Թեև շատերին կարող է թվալ, որ ոստիկանությունում ծառայությունը խիստ սահմանափակում է մարդուն, իրականում այդքան էլ այդպես չէ։ Գագիկի օրինակը հենց դրա ապացույցն է։
Ծառայության հետ մեկտեղ նա զբաղվում է նաև արվեստով՝ քանդակագործությամբ և խաչքարագործությամբ։ 2010-2017 թվականներին սովորել և ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակագործության և գեղանկարչության բաժինը։

Այդ տարիներից ի վեր բազմիցս մասնակցել է հեղինակավոր ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ներկայացվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Ծառայությունն ու արվեստը Գագիկի կյանքում լրացնում են միմյանց․ մեկը սովորեցնում է կարգապահություն, մյուսը՝ ազատություն տալիս։ Գագիկը, սակայն, հիշում է՝ ընտանիքում արվեստագետից ոստիկանության ծառայողի անցումը այդքան էլ հեշտ չի ընդունվել, բայց ինքը համատեղել ու համատեղում է երկու կենսակերպն էլ։

Հերթապահությունն ավարտվում է, իսկ ճանապարհը տանում դեպի Արագածոտնի մարզ, հայրենի Դավթաշեն գյուղ։ Այստեղ օրը նոր ընթացք է ստանում։ Գագիկը բացում է արվեստանոցի դուռը, առանձնանում ինքն իր հետ ու լռություն մեջ ձեռքը մեկնում կավին կամ խաչքարին։ Հոգնածությունն անհետանում է առաջին իսկ հպումից։
Արվեստի մարդկանց համար արվեստանոցները երբեք շատ չեն լինում։ Խաչքարերն իրենց անկյունում են, քանդակներն՝ իրենց։ Ամեն ինչ դասավորված է իսկական ծառայողական կարգապահությամբ։

Գագիկի արվեստանոցում մեր զրույցին «ներկա էին» Կոմիտաս վարդապետը, Մարտիրոս Սարյանը, Խրիմյան Հայրիկը, նույնիսկ՝ Ալեքսանդր Պուշկինը՝ կավից, քարից կամ գիպսից, բայց կենդանի ներկայությամբ ու նմանությամբ։
Գագիկը սիրում է ստեղծագործել լռության մեջ։ Այստեղ ամեն հարված ու ձևվածք խոսք է։ Իսկ կինը՝ Ռաիսան միայն խաչքարերի զարդերի նշանակությունը ճշգրտելու հարցում է օգնում՝ դարձնելով յուրաքանչյուր կտորն ավելի խորիմաստ ու պատմող։

Երբ համազգեստն ու քանդակագործի ձեռքերը միախառնվում են, ստեղծվում է մի ամբողջություն, որտեղ արտացոլվում է կարգապահությունն ու ստեղծագործական խարիզման։
Բայց սա միայն մեր հանդիպման ավարտն էր, իսկ Գագիկի ուղին շարունակվում է՝ ծառայության ու արվեստի համաչափ քայլերով։