ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

29.06.2019 15:22 Պաշտոնական

ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։
«Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,- ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը՝ շեշտելով, որ հպարտանում է ոստիկանության զորքերով։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ քահանան օրհնության կարգ կատարեց՝ Աստծուն խնդրելով անսասան ու անառիկ պահել մեր պետությունն ու պետականությունը։
Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը փայլուն կատարած ու ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց սահմանին ամուր կանգնելու համար՝ ընդգծելով, որ իր համար հպարտություն է ղեկավարել մի համակարգ, որն ունի նրանց պես ծառայողներ։ «Դուք բարձրացնում եք մեր համակարգի հեղինակությունը. ձեր շնորհիվ հասարակությունը երախտագիտությամբ է լցվում մեր նկատմամբ»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատրաստականությամբ կատարած սահմանապահ-ոստիկանները արժանացան պարգևների։
Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայևենիքի սահմանները պաշտպանելու առաքելությունն է։