ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է

31.01.2025 17:24 Պաշտոնական

ՆԳՆ ոստիկանության զորքերի N զորամասի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը և տեղակալները այցելել են զորամաս։
Ոստիկանության զորքերի հրամանատարը ներկայացրել է զորամասի անցած ուղին, ընդգծել, որ ծառայողներն այսօր էլ իրականացնում են բարեխիղճ ծառայություն։
Ներկաները ծաղիկներ են դրել Հայաստանի ազգային հերոսների և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հուշապատին։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, այնուհետև հատուկ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական ելույթով։