ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ

21.06.2022 12:49 Ուղերձներ
ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը  Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ոստիկանության զորքերին՝ կազմավորման 30-ամյակի առթիվ:
Ոստիկանության զորքերը ստեղծվեց 1992 թվականին, երբ թշնամին ոտնձգել էր մեր Հայրենիքի սահմաններին, իսկ երկրի ներսում, օգտվելով խառնակ իրավիճակից, գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը՝ սպառնալով հանրային անդորրին և քաղաքացիների անվտանգությանը:
Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, նորաստեղծ բանակի հետ կողք կողքի, առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար՝ զուգահեռաբար լիարժեք կատարելով օրինականության և հասարակական կարգի ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում:
Պատվով ու նվիրումով կատարելով ծառայողական պարտքը՝ Ոստիկանության զորքերը, ցավոք, նաև թանկ ու անդառնալի կորուստներ ունեցավ:
Փա՛ռք և խորին խոնարհում մեր հավերժացած զինակիցների պայծառ հիշատակին:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր շարունակում են Զորքերի 30-ամյա ավանդույթներն ու սրբազան գործը:
Հոբելյանական տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին, զինծառայողների ընտանիքներին, վետերաններին:
Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, որոնք մասնակցություն ու ներդրում են ունեցել Ոստիկանության զորքերի կայացման դժվար ու հերոսական ընթացքին:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, իսկ Ոստիկանության զորքերին մաղթում պրոֆեսիոնալ հմտությունների մշտական կատարելագործում ու նվիրյալ վճռականություն՝ մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում:
Անփորձանք ծառայություն ձեզ:

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր