ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օտարերկրացի հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալներն, նոյեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել  օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդու։ Նա 2018 թվականի փետրվարից Բելգիայի թագավորության ինտերպոլի կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: