«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի ձախ վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անհայտ մակնիշի, ջնջված համարներով, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, «25-61» տիպի հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի` 2 և 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.50-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող էլեկտրական հենասյան տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային տոպրակ մեջ, հայտնաբերել է ինքնաշեն եղանակով վերափոխված և հարմարեցված 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 91 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 12.35-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի ջրատար խողովակների տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ջնջված համարներով «ՏՕԶ-8» տիպի հրազեն, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 140 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: