ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները 05.08.2014 թ. դրությամբ

05.08.2014 15:40 Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի, ինչպես և Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 4-ից 28-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրելով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի  հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
Օգոստոսի 5-ի դրությամբ հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է 4 տոննա 11 կգ վայրի աճած ու աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված /«Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված»:
Տնամերձ 22 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 175 կգ կանեփի բույս: Նշված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: