«Կանեփ-կակաչ 2014» միջոցառման ընթացքը Երևանում և հանրապետության մարզերում (օգոստոսի 5-ից 6-ը)
06.08.2014 17:01
Միջոցառումներ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Զանգվի կիրճի ձախ հատվածից հավաքել և այրելով ոչնչացրել են 17 կգ ընդհանուր քաշով վայրի աճած կանեփի կանաչ թփեր:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները, օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի վարչական տարածքում անցկացրել են միջոցառում, որի ընթացքում Նոր Նորքի 3,4,5 և 6-րդ զանգվածների հարակից տարածքներից հավաքել և այրելով ոչնչացրել են 242 հատ 31.5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, մարզի ոստիկանության վետերանների խորհրդի և Աշտարակի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, 1939 թ. ծնված Ալբերտ Վ.-ին պատկանող տնամերձ հողամասից և տան հետնամասի բաց պատշգամբից հայտնաբերել և առգրավել են թվով 29 հատ մոտ 9.1 կգ ընդհանուր կշռով, կանաչ կանեփանման բույսեր, որոնցից 6-ը` աճեցված էին մետաղյա հատուկ տարաների մեջ, ինչպես նաև նույն տեղից պարկի մեջ լցված մոտ 1 կգ ընդհանուր քաշով, իսկ պատշգամբին դրված թղթե արկղի վրա լցված էր մոտ 15 գ քաշով կանեփանման չորացված զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 14.00-ին Ալբերտ Վ.-ն բերման է ենթարկվել բաժին և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, 1958 թ. ծնված Սուրեն Ղ.-ի տան բակի արտաքին զննությամբ հայտնաբերել են 16 հատ կանեփի բույս` 24 կգ քաշով:
Ըստ Սուրեն Ղ.-ի հայտարարության` հայտնաբերված կանեփի բույսերը աճել են առվի ջրի հետ եկած սերմերի հետևանքով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ին, 1951 թ. ծնված Իշխան Ա.-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են 11 հատ մոտ 3 մ բարձրության կանեփանման բույս, որը կազմել է 24 կգ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 10.50-ին, 1974 թ. ծնված Ազատ Մ.-ի տնամերձ հողամասում կատարված արտաքին զննությամբ հայտնաբերել են մոտ 8 կգ քաշով 16 հատ կանեփին նմանվող բույսեր` խնամված և մշակված վիճակում:
Զննության ընթացքում Ազատ Մ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը որպես թմրանյութ աճեցրել և խնամել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին Վեդի քաղաքի վարչական տարածքից հավաքվել և այրելով ոչնչացրել են 165 կգ չմշակված կամ վայրի ձևով աճած կանեփի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ և ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, 1959 թ. ծնված Թովմաս Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 76 գ 7 հատ մշակումն արգելված կանեփանման կանաչ բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Խանջյան գյուղին հարակից դաշտերից հավաքել և այրման եղանակով ոչնչացվել է 21 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից Դալարիկ գյուղին հարակից դաշտերից հավաքել և այրման եղանակով ոչնչացվել է 4 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաղրամյան և Նորակերտ գյուղերի հարակից դաշտերից հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է 20 կգ վայրի ձևով աճած կանեփի կանաչ զանգված:
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Արմավիրի մարզի Արտաշար գյուղին հարակից անմշակ հողատարածքներից հայտնաբերել և այրման եղանակով ոչնչացրել են վայրի աճած 8 հատ կանեփի բույս մոտ 4 կգ ընդհանուր քաշով:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 5-ին, ժամը 14.30-ին, 1930 թ. ծնված Թամարա Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 11 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 14.45-ին, 1945 թ. ծնված Ռեփսիկ Հ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 12 հատ կանեփի բույսի կանաչ թուփ, 3 կգ 300 գ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.10-ին, 1988 թ. ծնված Անի Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 11 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.30-ին, 1955 թ. ծնված Վաչագան Թ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 20 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3,5 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.50-ին, 1965 թ. ծնված Մանուշակ Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել և վերցվել է 21 հատ կանեփի բույսի կանաչ թուփ, 14 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 5-ին, ժամը 16.05-ին, 1947 թ. ծնված Լաուրիկ Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 19 հատ կանեփ տեսակի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 16.20-ին, 1977 թ. ծնված Իրինա Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 13 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 2 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ին, 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 12 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 5 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 17.40-ին, 1970 թ. ծնված Արմենուհի Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 13 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 7 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ին, 1971 թ. ծնված Ռուզաննա Վ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է 16 հատ 10,8 կգ ընդհանուր քաշով կանեփի բույս:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 15.00-ին, 1970 թ. ծնված Մանվել Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 122 հատ 19 կգ կանեփի բույսի կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ և Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 16.20-ին,1941 թ. ծնված Թամարիկ Խ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 67 հատ 73 կգ ընդհանուր կանեփի բույսի կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի սկզբնամասից հավաքվել և այրելով ոչնչացվել է 79 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 92 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 18.50-ին, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղ մտնող ճանապարհի սկզբնամասից հավաքվել և այրելով ոչնչացվել է 64 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոտիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին Սպիտակի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից հավաքվել և այրելով ոչնչացվել է 1140 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1957 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին պատկանող Կոտայքի մարզի Սարանիստ գյուղի հողամասում, որտեղից հայտնաբերել են 23 հատ 15 կգ 90 գ ընդհանուր քաշով կանեփանման թփեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ օգոստոսի 4-ին, ժամը 09.00-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի սեփական սեկտորից ու Զոնալ կայանից հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 345 կգ 332 հատ վայրի աճած կանեփի բույսի թփեր:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ Աբովյան քաղաքի սեփական սեկտորից ու Զոնալ կայանից հայտնաբերվել և այրելով ոչնչացրել են 70կգ 105 հատ վայրի աճած կանեփի բույսի թփեր:
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, Մեղրի և Ագարակ քաղաքների, Լիճք գյուղի վարչական տարածքներից հավաքել ու այրելով ոչնչացրել են 118 ընդհանուր 60 կգ կշռով կանեփ տեսակի վայրաճ բույսերի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 5-ին, ժամը 11.20-ին, Սարավան գյուղի բնակիչ 1962 թ. ծնված Գուրգեն Կ.-ի առևտրի կետին կից սեփական հողատարածքից հայտնաբերվել են 5 հատ կանեփի կանաչ թփեր` մոտ 55 գրամ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի բաժնի, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի և ՌՈ Նոյեմբերյանի բաժանմունքի ծառայողները Պտղավան գյուղի վարչական տարածքից հավաքել և այրելով ոչնչացրել են 220 կգ վայրի կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի և ՀՀ ՊՆ ՌՈ Տավուշի բաժնի ծառայողները, Տավուշ համայնքի ազգաբնակչության հետ, Տավուշ գյուղին պատկանող «Արդամ» կոչվող տարածքից հավաքել և այրելով ոչնչացրել են 180 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Վասիլև փողոցի վերջնամասում հավաքել և այրելով ոչնչացրել են 120 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված: