ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

06.08.2015 17:46 Միջոցառումներ
«Կանեփ-կակաչ-2015» միջոցառման շրջանակներում` օգոստոսի 4-ին և 5-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  7075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12.72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 12 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 171 կգ կանեփի բույս:
Առգրավվել է նաև 1 ակոսավոր, 3 ողորկափող հրացան, 1 ինքնաշեն ինքնաձիգ, 1 սպորտային ատրճանակ, ինքնաձիգի 60 փամփուշտ: