ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2015» միջոցառման շրջանակներում

07.08.2015 17:21 Միջոցառումներ
«Կանեփ-կակաչ-2015» միջոցառման շրջանակներում` օգոստոսի 6-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2695 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 53.1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, սուբուտեքս տեսակի 394 թմրահաբ: Տնամերձ 11 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 64 կգ կանեփի բույս:
Առգրավվել է նաև 1 գազային ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ: