ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Պիրալգին»-ից, բենզինից և այլ նյութերից թմրամիջոց էր պատրաստել` ներարկման միջոցով օգտագործելու համար

16.08.2014 12:49 Միջոցառումներ

Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:
Հովհաննես Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել է «Պիրալգին» տեսակի դեղահաբից, բենզինից և այլ նյութերից` ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: