ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Սկանիա» բեռնատարը Մեղրի-Կապան ճանապարհին կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է

05.05.2013 14:26 ՃՏ պատահարներ

Մայիսի 5-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաիդ Բ.-ի վարած «Սկանիա» մակնիշի բեռնատարը Մեղրի-Կապան ճանապարհի 76-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝  կողաշրջվել է և դուրս գալով հանդիպակած գոտի՝ բախվել  ճանապարհի աջ մասում գտնվող բետոնյա պատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեքենայի թափքում եղած ժավելի սպիրտը լցվել է ճանապարհի բանուկ մաս:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: