1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Սուբոտեքս», «Մեթոդեն», կանեփ, «Հերոին»` «Ֆոլքսվագեն»-ից

09.08.2014 13:03 Միջոցառումներ

Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ապօրինաբար թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Կիևյան փողոցի թիվ 1 հասցեից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Ս.-ին: Նրա մոտ եղած ծանրոցում գտնվող արդուկի տակդիրի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ և նմանատիպ դեղահաբի 7 կտոր: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: