ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ախուրյանի բաժնի ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ախուրյանի բաժնի ծառայողները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՈ գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Գյումրի քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերել և Ախուրյանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Մխիթար Տ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: