1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (օգոստոսի 4-ից 14-ը)

17.08.2015 14:18 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (օգոստոսի 4-ից 14-ը)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 4-ից 14-ը ներառյալ, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 27347 կգ վայրի աճած կանեփի կանաչ և 17 կգ կակաչի զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 760,13 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆին», 0,958 գրամ «սփայս» տեսակի թմրամիջոց, 394 հատ «սուբուտեքս» տեսակի թմրահաբ:
Տնամերձ 75 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 520,118 կգ /1012 հատ/ կանեփի բույս:
Առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, գազային 1 ատրճանակ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 12 միավոր հրազեն, որից` 3 հատ կարճեցված փողով որսորդական հրացան, ակոսավոր 1 հրացան, որսորդական ողորկափող 5 հրացան, 1 հատ սպորտային, 1 հատ օդաճնշիչ, 1 հատ գազային ատրճանակ, տարբեր տրամաչափի 454 փամփուշտ, 4 նռնակ, ինքնաձիգի 5 դատարկ պահունակ, փամփուշտի 1 շղթա:
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել է նաև 9 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ