ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ (11.08.2015 թ. դրությամբ)

12.08.2015 17:16 Միջոցառումներ
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 11-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 2262 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 472,72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 51 կգ կանեփի բույս:
Առգրավվել է նաև 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 210 փամփուշտ, 16 մմ տրամաչափի մեկփողանի, փողը կտրած  1 հրացան և   երկփողանի որսորդական 1 հրացան: