ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ (12.08.2015 թ. դրությամբ)

13.08.2015 18:50 Միջոցառումներ
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 12-ին  հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է  1819 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0,95 գրամ մարիխուանա  տեսակի թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 27,5 կգ կանեփի բույս:
Առգրավվել է նաև 1 գազային ատրճանակ 26 փամփուշտներով: