ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ (13.08.2015 թ. դրությամբ)

14.08.2015 12:10 Միջոցառումներ
Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 13-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է  2075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,32 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 7 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 47 կգ կանեփի բույս: