ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

26.09.2016 14:11 Միջոցառումներ
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին և 25-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2268 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 0.65 գրամ «մարիխուանա», 0.7 գրամ և 7 հաբ «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 233 փամփուշտ, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող 1 հրացան, ինքնաձիգի 1 պահունակ, 2 նռնակ և նռնակի 5 պայթուցիչ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերվել է 7 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ