1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այցելություն Արմավիրի մարզ և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այցելություն Արմավիրի մարզ և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

)

Մարտի 11-ին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և  հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: 
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց  ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց  որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը: 
Ոստիկանության  պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում: 
Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին:
Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշեց առկա  թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: 
Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն:
Հանդիպման ավարտին  Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին: