ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անվտանգ համացանցի մտահոգությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվտանգ համացանցի մտահոգությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ինտերնետ ծառայության ոլորտի հիմնական դերակատարները և ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 
Միջոցառումն այս ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ:
Բացման խոսքով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը:
- Մենք ունենք միասնական մեկ նպատակ` հանրությանը մատուցել որակյալ ծառայություններ` ապահովելով օգտատերերի անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, - իր խոսքում նշեց Տիգրան Պետրոսյանը: - Տարիների ընթացքում բավական արդյունավետ համագործակցություն է ծավալվել Ինտերնետ ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև, սակայն անկեղծ լինենք. այդ համագործակցության հիմքում անձնական փոխհարաբերություններն էին և բարի կամքը: Կլոր սեղանի նպատակն է` գտնել այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան համագործակցությունն անձնական դաշտից տեղափոխել իրավական դաշտ:
Մյուս զեկուցողներն էլ նշեցին համագործակցության անհրաժեշտությունը, որը բխում է նաև Հայաստանի կողմից վավերացված` «Կիբերհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիայի պահանջներից:
Որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը` միասնական ջանքերով օրենսդրական կարգավորումներն ապահովելու ուղղությամբ:
Փակման խոսքում Դավիթ Հարությունյանը, շեշտելով քննարկման բարձր արդյունավետությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես օժանդակել նմանատիպ հանդիպումների կազմակերպմանը և ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը: