ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անտառահատում Դիլիջանում

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Երիտասարդական թաղամասի անասնաշուկայում նկատել են «ՈւԱԶ-3303» մակնիշի բեռնատար ավտոմեքենա` բեռնված վառելափայտով, որի վարորդը՝ 1964 թ. ծնված  Բաբկեն Հ.-ն, հայտնել է, որ վառելափայտը պատկանում է իրեն, և այն մոտ 25 օր առաջ հատել է Դիլիջանի անտառից:
Բաբկեն Հ.-ն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր:
Նա ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 3 խմ վառելափայտ:
Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: