1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցությունը նվիրված էր Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ճանապարհային երթևեկությունը  կատարելագործելու ողղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը:
Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները: Անդրադարձներ եղան ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեխզննության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը, ապա կարևորեց ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների և քննություները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով: 
Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորեց համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ինչպես և ընդգծեց ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը՝ երթևեկության լարվածությունը թուլացնելու և, մասնավորապես,  մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծեց այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Ազգային անվտանգության քարտուղարն ու ոստիկանության պետը համատեղ հանձնարարություններ տվեցին   աշխատանքային խմբերին: