ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի անտառահատման ևս մեկ դեպք է բացահայտվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության  դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցից բերման են ենթարկել  1979 թ. ծնված Արմեն Օ.-ին` իր «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից անտառամասից  ապօրինի հատել է կաղնի և բոխի ծառեր:
Կատարված զննությամբ Արմեն Օ.-ի ավտոմեքենայի թափքից հայտնաբերվել է 0.5 խմ, այգուց` 0.9 խմ, իսկ  այգու տնակից` 2.85 խմ փայտանյութ:
Արմեն Օ.-ն հայտնել է նաև, որ 1 խմ փայտանյութ էլ թողել է հատման վայրում` հետագայում տեղափոխելու համար:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: