ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակային հարձակման իմիտացիա

14.08.2013 13:05 Ավազակություն
Օգոստոսի 13-ին, ժամը 06.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 1981 թ. ծնված Մինաս Վ.-ն և հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում:
Մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Մինաս Վ.-ն զանգահարել է խաղատան տնօրենին և հայտնել, որ ժամը 04.40-ի սահմաններում, դիմակավորված անձը խաղասրահի հետնամասի դռան զանգը տալուց հետո, երբ ինքը բացել է դուռը, խաղասրահի մուտքի մոտ, զենքի սպառնալիքի տակ պահանջել է գումար և ստանալով մոտ 168.000 դրամ` հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Մինաս Վ.-ն խոստովանել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ ինքը, նախօրոք փչացնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկների ձայնագրման սարքավորումը, յուրացրել է վերը նշված գումարը` իր անձնական կարիքները հոգալու համար և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ստեղծել է ավազակային հարձակման իմիտացիա:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: