ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավազակային հարձակումը բացահայտվեց

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80.000 դրամ գումարն ու դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ այդ  հանցագործությունը կատարել են Երևան քաղաքի Ծերենցի 3-րդ նրբանցքի 23 տան բնակիչ, 1977 թ. ծնված Արման Երիցյանն ու նրա ընկեր ոմն Արսենը:
Կատարվում է նախաքննություն: