ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենան առևանգել էր վարելու նպատակով

11.10.2012 10:55 ԱՄՏ-ի փախցնել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու և բանալին շարժիչի գործարկման փականում գտնվելու հանգամանքից, փախցրել են շինարարական ընկերության շենքի մոտ կայանված  «ՎԱԶ-21043»  մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է դեպի «Շիրակ» օդանավակայան տանող` Գյումրի քաղաքի հարավ-արևելյան շրջանցիկ ճանապարհին:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության   ծառայողները   Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը բաժնում խոստովանել է, որ  ավտոմեքենան առևանգել է ինքը` վարելու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: